«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

«Ժողովրդական հանրապետությունները հիմա նորաձև են»

«Ժողովրդական հանրապետությունները հիմա նորաձև են»
02.07.2025 | 17:30



Թալիշական տարբեր հարթակներ սկսել են ազգային ինքնագիտակցության մասին խոսել, անգամ` անկախության մասին երազել։

Հոլովակը (հղումը՝ Հ.Գ.-ում) տարածում են թալիշական խմբերը ուղեկցող գրությամբ. «Ժողովրդական հանրապետությունները հիմա նորաձև են...»:

Եթե թալիշների մոտ ազգային ինքնագիտակցությունը բարձրանա, ժամանակի ընթացքում ինչ-ինչ ռեգիոնալ քաղաքական փոփոխությունների դեպքում իհարկե հնարավոր է թալիշական պետության հիմնում, թեպետ 1993-ին շատ ավելի իրատեսական էր, եթե թալիշ ժողովուրդը ամբողջովին նվիրվեր անկախ պետություն ունենալու գաղափարին և կանգներ Ալիաքրամ Հումաթզադեի կողքին, բա՞յց...

Բայց իրադարձություններն այլ ընթացք ունեցան. Հումաթովը մահացավ հեռավոր Հոլանդիայում, իսկ անկախության պայքարի մյուս առաջնորդները այս կամ այն ձևով չեզոքացվեցին։

Ադրբեջանը ժողովուրդների իսկական բանտ է, որտեղ ազգային ինքնություն չի կարող լինել, այլ միայն հնազանդություն իշխող ընտանիքին։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Տեսանյութը՝

https://www.facebook.com/watch?v=1465545121544006

Դիտվել է՝ 400

Մեկնաբանություններ